«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ալիևը երեկ Փաշինյանի ձեռքից վերցրեց «խաղաղության պայմանագիր» կոչվող խաղաթուղթը

Ալիևը երեկ Փաշինյանի ձեռքից վերցրեց «խաղաղության պայմանագիր» կոչվող խաղաթուղթը
08.01.2025 | 14:27

Բացարձակ անէական և թլպատված քաղաքական պատասխանը, որով հանդես է եկել այսօր Փաշինյանը, խոսում է մեկ բանի մասին՝ կապիտուլյացիան մեր պարագայում ոչ թե մեկանգամյա քաղաքական ակտ է, այլ՝ սողացող և շարունակական: Չոր քաղաքական նստվածքը հետևյալն է

1. Ալիևը երեկ արգելեց Փաշինյանին ատահերթ ընտրությունների գնալ, վերցնելով նրա ձեռքից «խաղաղության պայմանագիր» կոչվող խաղաթուղթը, որը Փաշինյանը պատրաստվում էր օգտագործել իր համար, որպես ընտրական թերթիկ:

2. Ալիևը երեկ բաց հայտարարեց, որ Փաշինյանը իր և միայն իր ռազմական ավարն է, և այդ ռազմական ավարի հետ հենց Ադրբեջանը կարող է անել այն, ինչ ուզում է, ոչ թե Ֆրանսիան, Իրանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ որևէ այլ աշխարհաքաղաքական բևեռ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3206

Մեկնաբանություններ